Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2022 : 14-08

Քաղաքացին կոտրել է Բաղրամյան պողոտայի բանկերից մեկի դռան ապակին և ներս մտել


Փետրվարի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Բանկի ներկայացուցչից ընդունվել է հաղորդում:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 7280անգամ
Վերջին լուրեր