12 / Փետրվար / 2022 : 09-29

Իտալիայում սկսվել է Էտնա հրաբխի ժայթքումը

Էտնա հրաբխի հերթական ժայթքումը տեղի է ունեցել Սիցիլիայում ուրբաթ լույս գիշերը:

Իտալիայի հրաբխաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել շուրջ 2900 մետր բարձրության վրա հրաբխի հարավ-արեւելյան խառնարանում՝ ութ կիլոմետր բարձրությամբ ծխի եւ մոխրի ամպեր թողնելով:

Խառնարանից ձեւավորվել է պիրոկլաստիկ նյութի երեք հոսք: Առաջին երկուսն անցել են մի քանի հարյուր մետր Վալ դել Բովե գոգահովտի ուղղությամբ, իսկ երրորդը՝ դեպի հարավ՝ նույնպես անցնելով մի քանի հարյուր մետր:

Էտնայի ակտիվության բռնկումը, ինչպես հաղորդվում է, դադարել է գիշերը ժամը 1-ի շրջանում:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 6513անգամ
Վերջին լուրեր