14 / Փետրվար / 2022 : 09-21

Ինչպես է ցնցում երկրաշարժը. ֆիքսել է երևանյան խանութներից մեկի տեսախցիկը (տեսանյութ)

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ երկրաշարժ է գրանցվել Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք։

«Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան»,-նշված է ԱԻՆ-ը հաղորդագրության մեջ։
Իսկ ավելի ուշ ԱԻՆ տարածած մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է․

«Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում։


Դիտվել է 35766անգամ
Վերջին լուրեր