14 / Փետրվար / 2022 : 13-49

Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա

Հայաստանում փետրվարի 13–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։

Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։

«Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է: Օրինակ, նույն Երեւանում շատ մարդիկ կան, որ ասել են՝ չեն զգացել, կան մարդիկ, որոնց նկարագրությունից երեւում է, որ շատ ուժեղ են զգացել: Եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում: Ես ինքս 8-րդ հարկում եմ ապրում, երկրաշարժի ժամանակ հանգիստ ընտանիքով գնացինք կանգնեցինք այնտեղ, որպտեղ պետք է կանգնենք»,-ասաց Սոս Մարգարյանը:

Ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 13036անգամ
Վերջին լուրեր