Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Փետրվար / 2022 : 14-18

Գյումրիում շտապօգնության զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո՝ պայմանավորված մարդկանց սթրեսային վիճակով և վախով

Նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների,հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։


Շիրակի մարզպետարանից Yelaket.am-ը տեղեկացավ, որ«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագարված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:


Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի, զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։

Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։
Դիտվել է 9032անգամ
Վերջին լուրեր