14 / Փետրվար / 2022 : 16-38

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով նվազել է նախորդ տարվա համեմատ


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. փետրվարի 7-13-ը (2022թ․) ժամանակահատվածի վերաբերյալ։

Սևանա լճի մակարդակը փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.37մ (13.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.098մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ը ներառյալ՝ 9.697մլն. մ³:

Դիտվել է 6665անգամ
Վերջին լուրեր