15 / Փետրվար / 2022 : 13-27

Կապանի անտառում տեսախցիկները ֆիքսել են գորշ արջին՝ իր քոթոթի հետ (տեսանյութ)

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։
Գորշ արջ՝ ընդգրկված Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափովկամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությնից։
Դիտվել է 18796անգամ
Վերջին լուրեր