15 / Փետրվար / 2022 : 16-52

Նկարում Կենդանաբանական այգու մսի սառցարանն է, նախքան Կենդանաբանական այգու նոր տնօրենի նշանակումը․ լուսանկար

Երևանի կենդանաբանական այգու Էկոլոգ Հրանտ Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Նկարում Կենդանաբանական այգու մսի սառցարանն է, նախքան Կենդանաբանական այգու նոր տնօրեն AreVick Mkrtchyan նշանակումը:

Հիմա հարց ունեմ կենդանասերներ Naira Zohrabyan Mikayel Manrikyan—ին:

Լինելով կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ, քանի՞ անգամ եք ոտք դրել Այգի, հարցրել քանի՞ կենդանի է սատկել, կամ ստուգե՞լ օրինակ մսի որակը:

Չէ՞, որ Ձեր սպիտակ առյուծը սնվել է նույն վարակված մսով, ու, եթե վաղը, էս ամենի արդյունքում, առանց այդ էլ առողջական խնդիրներ ունեցող առյուծը սատկի,ու՞մ եք մեղադրելու:

Բա գայիք, հետաքրքրվեիք, իմանայիք որպես պատգամավոր կամ խորհրդի անդամ:

Իսկ հիմա Այգում իրական կենդանասերներ են աշխատում, ովքեր սրտացավ են ու ամեն օր պայքարում են կենդանիների կյանքի համար:

Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- գրել է կենդանաբանական այգու էկոլոգը։
Դիտվել է 199268անգամ
Վերջին լուրեր