16 / Փետրվար / 2022 : 10-19

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում


Գավառի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի տարածաշրջաններում փետրվարի 16-ի առավոտվա դրությամբ ձյուն է տեղում։

Yelaket.am-ը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացավ, որ Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Այդտեղով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Դիտվել է 5090անգամ
Վերջին լուրեր