16 / Փետրվար / 2022 : 11-25

Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող ամուսինների ինքնահրկիզված դիակները

Փետրվարի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանները տնից դուրս են եկել և չեն վերադարձել:

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին, ժամը 18.20-ին, Կապանի քրեական հետախույզները Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքարի» մշակույթի չգործող շենքում հայտնաբերել են ամուսինների ինքնահրկիզված դիակները:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 56372անգամ
Վերջին լուրեր