17 / Փետրվար / 2022 : 14-17

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանանկան մեքենան վթարի է ենթարկվել

«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել․

«Հարգելի ոստիկաններ, եթե ձեզ չեն սովորեցրել, ապա ասեմ, որ նման իրավիճակում խաչմերուկ մուտք գործելու իրավունք ունեք միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ճանապարհը ձեզ զիջել են: Հիմք՝

IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից:

Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են»:

Դիտվել է 26580անգամ
Վերջին լուրեր