21 / Փետրվար / 2022 : 12-47

Երբ է այս տարի սկսվելու Մեծ Պահքը


Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 28-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաև հոգևոր էակ է և հոգևոր կյանքն ավելի կարևորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն), շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Դիտվել է 19239անգամ
Վերջին լուրեր