Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2022 : 14-17

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևին։

Գրում է APA գործակալությունը։

«Հայաստանի նախկին նախագահներ Քոչարյան Ռոբերտ Սեդրակովիչը և Սարգսյան Սերժ Ազատովիչը, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթակա են քրեական պատասխանատվության և հետախուզման մեջ են»,֊այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը, գրում է պարբերականը։

Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարից ՀՀ նախկին նախագահները, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով ժողովներ են հրավիրել։




Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ»։

Դիտվել է 31079անգամ
Վերջին լուրեր