Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Փետրվար / 2022 : 19-06

Ցավոք սրտի, կանխատեսածս վտանգավոր զարգացումներից մեկն իրականացավ շատ արագ․ Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդամենը երեկ էի գրել, որ առաջիկա օրերին մենք պետք է պատրաստ լինենք«ամենաանսպասելի և տհաճ սցենարներին», որոնք բխելու են միջազգային և տարածաշրջանային առումով աշխարհաքաղաքական հզոր ցնցումներից (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1171523966718846&id=100015837611475)։

Ցավոք սրտի, կանխատեսածս վտանգավոր զարգացումներից մեկն իրականացավ շատ արագ։ Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր», որով ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի բառերով, «թևակոխելու են զարգացման նոր փուլ», ընդ որում՝ ըստ իրեն, Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում իբր ձեռքբերված առաջընթացի շնորհիվ (http://kremlin.ru/events/president/news/67830)։

Այսինքն, Ադրբեջանը ձեռք է բերում ՌԴ-ի դաշնակցի կարգավիճակ, որը թեև զուտ իրավականորեն ավելի ցածր է, քան ՀՀ-ի հետ բազմաթիվ պայմանագրերով ամրագրված դաշինքը, բայց փաստացիորեն կարող է նույնիսկ ավելի բարձր ու ծանրակշիռ լինել, որովհետև Ադրբեջանը պահպանել է ինքնիշխանության որոշակի մակարդակ, իսկ Հայաստանն այն քամուն է տվել։

Ծանր ժամանակներ են... Եթե Հայաստանը շատ արագ չկարողանա իրեն թափ տալ ու դառնալ թեկուզ փոքր չափով ինքնուրույն տարածաշրջանային գործոն, ապա մեր ազգային ու պետական շահերը ոտնատակ են տալու անխտիր բոլորը՝ սկսած թշնամիներից վերջացրած դաշնակիցներով ու բարեկամներով...

Հ.գ. Իսկ թե ինչ կենսական խնդիրներ պետք է լուծենք, որպեսզի դառնանք տարածաշրջանային գործոն, շարադրել եմ դեռևս 31.12.2021 թ. գրառմանս մեջ՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1140946079776635&id=100015837611475»։

Դիտվել է 34781անգամ
Վերջին լուրեր