Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Փետրվար / 2022 : 13-19

Վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար․ Թաթոյան (տեսանյութ)

Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում և ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս։

Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է զբաղվելու իր պաշտոնավարման ավարտից հետո։

«Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ և վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ինքը գիտի՝ վերջիններս իրեն հետևում են։

«Նրանց պատվիրակները, եթե դեռ չեն գնացել, թող փոխանցեն իրենց իշխանություններին, որ ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը հատկապես ադրբեջանական խախտումների մասով»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ շարունակելու են վեր հանել նրանց պատերազմական հանցանքները։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ամփոփում էր պաշտոնավարման 6 տարին, որի կապակցությամբ հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց ԶԼՄ-ներին հուզող հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտվել է 47322անգամ
Վերջին լուրեր