23 / Փետրվար / 2022 : 15-11

Մոնիկա Բելուչիի գեղեցկուհի դուստրը ներկայացրել է նոր և գեղեցիկ ֆոտոշարք

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելի նկարահանվել է Muse Magazine-ի համար: Աղջիկը փորձել է մի քանի կերպարներ. լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ջուլիետ Աբիտբոլի կողմից:


Հրատարակչությանը տված հարցազրույցում Դևան պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան մոդելային բիզնեսում։


«‎Մոդելային աշխարհին ինձ ծանոթացրել են դեռ շատ փոքր ժամանակ։ Մայրս ու հայրս ինձ միշտ տանում էին իրենց հետ աշխատելու։ Բայց մի քանի տարի առաջ ես իսկապես մտա այս գեղեցիկ աշխարհ: Ֆոտոշարքներից մեկի ժամանակ «կայծ» զգացի ու հասկացա, որ ուզում եմ դառնալ այս աշխարհի մի մասը։ Ընտանիքս միշտ աջակցել է իմ ընտրությանը, և մոդելային բիզնեսը բացառություն չէ։ Ծնողներս ինձ շատ են օգնում աշխատանքում»,- պատմել է Դևան։


Վերջին մի քանի տարիների ընթացքում նա հասել է կարիերայի տպավորիչ հաջողությունների. Դևան մի քանի անգամ հայտնվել է ամսագրերի շապիկներին, մասնակցել Dolce & Gabbana-ի գովազդային արշավին և քայլել պոդիումով:

Ներկայացնում ենք Դևա Կասելի նոր ֆոտոշարքից լուսանկարներ։

Դիտվել է 41589անգամ
Վերջին լուրեր