24 / Փետրվար / 2022 : 15-09

Տեսակետ է ձևավորվում, որ ստեղծված իրավիճակից ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ Ադրբեջանը և հարձակում գործել Հայաստանի վրա․ Մ․ Հակոբյան

Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Իրադարձությունների սրման ֆոնին՝ տեսակետ է ձևավորվում, որ ստեղծված իրավիճակից ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ Ադրբեջանը և հարձակում գործել Հայաստանի վրա։


Եթե Ռուսաստանը անհաջողության մատնվեց կամ հյուծման պատերազմի մեջ մտավ՝ այդ վտանգը ՄԻԱՆՇԱՆԱԿ ԿԱ։ Բայց եթե արագ հաջողության հասավ, ապա դա կարող է մեզ օգուտ լինի, որովհետև Ադրբեջանի լկտիությունը կսանձվի. նա կտեսնի, թե Ուկրաինայի հետ ինչ է լինում և դա օրինակ ունենալով աչքի առաջ՝ արդեն զգույշ կլինի ռուսների հետ։

Հիմա Ալիևը ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ, ՔԱՆ ՄԵՆՔ։ Ալիևի մոտ շատ ուժեղ է նաև արևմտյան՝ թուրքական ազդեցությունը և բարդ իրավիճակ է. եթե Ռուսաստանին պաշտպանի՝ Արևմուտքից հարված կստանա, Արևմուտքին պաշտպանի՝ մյուս կողմից հարված կստանա…»։
Դիտվել է 81207անգամ
Վերջին լուրեր