24 / Փետրվար / 2022 : 15-49

Ընթացիկ պատերազմի ելքն արդեն որոշված է՝ 2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու․ Ա․Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընթացիկ պատերազմի ելքն արդեն որոշված է՝ 2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու։ Երկրի առնվազն կեսը՝ Դնեպրի ամբողջ ձախափնյակը հռչակվելու է որպես այլ «Ուկրաինա»։

Չի բացառվում, որ զուգահեռաբար կամ ավելի ուշ «գրավվեն» կամ «ազատագրվեն» նաև ինչպես մայրաքաղաք Կիևը, այնպես էլ Դնեպրի աջափնյա շրջանները՝ մասամբ կամ ամբողջությամբ։

Այսպիսով ոչնչացվում է Պակիստանից հետո Թուրքիայի և Ադրբեջանի ամենամտերիմ ռազմական ու ռազմատեխնիկական դաշնակիցը, որն Ադրբեջանին 1992 թվականից ի վեր մատակարարել է ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք։

Անձամբ ինձ դա դուր է գալիս։ Հայաստանի ճակատագրի վրա Ուկրաինայի «ապաթուրքացումը» եթե դրականորեն չազդի, ապա հաստատ առանձնապես վատ հետևանքներ էլ չի ունենա»։
Դիտվել է 266752անգամ
Վերջին լուրեր