24 / Փետրվար / 2022 : 18-51

Պուտինի ելույթն էի լսում․ Մի կարևոր ու ճիշտ բան ասեց․Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր թջում գրել է․

«Պուտինի ելույթն էի լսում:

Մի կարևոր ու ճիշտ բան ասեց:

Լրիվ լուրջ եմ հիմա:

"Հենց ուժը և պայքարի կարողությունն են անկախության և ինքնիշխանության հիմքում: Դրանք են այն անհրաժեշտ հիմքը, որի վրա միայն կարելի է ապահովաբար կառուցել սեփական ապագան":
Կոնտեքստը, որում սա ասում է Ռուսաստանի նախագահն էս դեպքում էական չէ:

Ես մեր կոնետքստում եմ ուզում սա տեղավորել:

Ու հատկապես էն բոլորի համար, ովքեր համարում են, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն անհնարին են, և միակ ելքը հանձնվելն է:

Պուտինը ձեզ հետ համաձայն չէ: Նա ասում է, որ ապահով ապագա այդպես չես կառուցի:

Ու չասեք՝ Պուտինը մեծ միջուկային տերության ղեկավար է:

Ոչ՝ նրա ձևակերպումը մեծի ու փոքրի հետ կապ չունի, այլ ունիվերսալ է, ինչպես ունիվերսալ է, օրինակ, բարոյականությունը՝ մեծի ու փոքրի համար:

Միջազային կոնտեքստում այն կռիվը, որ տանում է Պուտինը հեչ էլ մեծի պայքար չէ, այլ ռուսական տեսակետից՝ ավելի թույլի պայքար է ավելի հզորների դեմ:

Հուսամ ճիշտ եք հասկանում ասածս:

Ինձ համար բացարձակ էական չէ, թե Ռուսաստան-Արևմուտք պայքարում ով է ճիշտ ու սխալ, մանավանդ, որ միջազգային հարաբերություններում դա հարաբերական է, իսկ մարդկային առումով ես միշտ էլ իրենց ինքնության համար պայքարող ժողովուրդների ու անհատների կողմից եմ:

Ես ուզում եմ ասած լինել, որ նույնիսկ Պուտինը, ձեզ սովորեցցնում է՝ առանց անկախության, ինքնիշխանության ու պայքարի՝ չկա ապագա ու հեռանկար»:
Դիտվել է 74662անգամ
Վերջին լուրեր