Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 11-00


Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին

Փետրվարի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:

Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ:

Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 22199անգամ
Վերջին լուրեր