Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2022 : 18-05

ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ուկրաինայում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- գրել է Հունանյանը:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե իբր հայ զինծառայողը ևս մասնակցում է Խարկովում Ուկրաինայի դեմ գործողություններին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11800անգամ
Վերջին լուրեր