28 / Փետրվար / 2022 : 10-03
Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոսը պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը:
Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքը կիսվում է միջինքով, այդ օրը պահքը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` միջինքին բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը:
Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
9954անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Առեղծվածային Դադիվանքը
Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ...
11 / Ապրիլ / 2020
Օրվա խորհուրդը
Ապրիլի 11-ի օրվա խորհուրդը
Աստված անցավ մարդկային ուղին. ծնվեց, տառապեց, մահացավ և թաղվեց:
Եվ այս ամենն արեց, որ Իր հարությամբ մարդու համար բացի աստվածային ուղին:
24 / Հունվար / 2020
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
Որպես Ռոմայոնց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան և ամբողջ սփուռքի անունինց իրավունք ունեմ խոսելու , որովհետև ես սփյուռքի ծնունդ եմ և 25 տարի սփյուռքիի մեջ ծառայել եմ ,որպես հոգևորական և ես...
24 / Հունվար / 2020
Ինչպե՞ս է ընտրվել կաթողիկոսը
4-րդ դարում, երբ որ մենք հայրեըեն գիր ու գրականություն չունեինք Հայաստանը բաժանված էր երկուսի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Այդ ժամանակ Բյուզանդիան իր կողմից լրիվ խանգարում էր հայկական...
11 / Փետրվար / 2020
ՍՈւՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց...
28 / Մարտ / 2020
Օրվա խորհուրդը
Մարտի 28-ի օրվա խորհուրդը
Քրիստոս չի ցանկանում, որ մենք կարեկցենք կամ ցավ ապրենք Իր չարչարանքների համար, այլ միակ բանը, որ Նա խնդրում է մեզ. Արթուն մնացեք Ինձ հետ (Մատթ. 26:38)
28 / Մարտ / 2020
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )
1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։
08 / Ապրիլ / 2020
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք Տեսանյութ
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք
Մանրամասն՝ տեսանյութում։