02 / Մարտ / 2022 : 09-50

Հայաստանի շրջաններում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

Yelaket.am-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացավ, որ մարտի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ցածր տեսանելության պատճառով (մառախուղ) Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 5618անգամ
Վերջին լուրեր