Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2022 : 11-00

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը դիմել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գալաթեա-Մեդ» գեղագիտական բժշկության կենտրոնից և հայտնել են, որ բժշկության կենտրոնի գովազդային վահանակը գողացել են:

Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները: Արդեն տեղում կենտրոնի տնօրեն Իրինա Քոչարյանը հայտնել է, որ փետրվարի 17-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են բժշկական կենտրոնի պատի վրա ամրացված գովազդային վահանակը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ով է նշված արարքը կատարել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ի. Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերի Քոչարյանի աղջիկն է, իսկ գողություն կատարած անձը Երևանի բնակիչ, 43-ամյա Զարե Բ.-ն է:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 30922անգամ
Վերջին լուրեր