Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 12-11

Հայի արյունը «միջազգային համայնքի» համար ջուր է․ Այվազյան

Արմեն Այվազյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրերին Հայաստանում արդարացիորեն շատ է խոսվում կոլեկտիվ արևմուտքի (նույնն է թե՝ այսպես կոչված միջազգային համայնքի) երկակի ստանդարտների մասին։ Ահա երկակի ստանդարտների ևս մեկ, թարմ օրինակ, այս անգամ արդեն միջազգային իրավական կառույցներում։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ, International Criminal Court) մի խումբ քննիչներ մեկնել են Ուկրաինա՝ հետաքննելու մի խումբ պետությունների ներկայացրած խմբակային դատական հայցն ընդդեմ Ռուսաստանի, որին մեղադրում են հնարավոր ռազմական հանցագործությունների մեջ։

Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Քերիմ Խանը հայտարարել է, թե հակամարտության որևէ կողմ, «որն ուղղակիորեն թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հանցագործություն է գործում, որը սահմանված է

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությամբ և միջազգային մարդասիրական իրավունքով» (տե՛ս https://t.me/bbcrussian/23870)։

Երեկ Քերիմ Խանը նաև ասել էր, թե ռուսական կողմի գործողությունները գտնվում են ՄՔԴ-ի իրավասության ներքո։ Լավ, այդ դեպքում ու՞ր էին արևմտյան երկրները, Հաագայի Միջազգային քրեական դատարանը և նրա գլխավոր դատախազը 2020 թ. աշնան 44 օրերին, երբ Ստեփանակերտն ու Արցախի մյուս քաղաքներն ամեն օր ենթարկվում էին անխնա հրթիռակոծման ու ռմբակոծման։ Աշխարհի աչքի առջև խոցվում էին հայկական դպրոցները, մանկապարտեզները, եկեղեցիներն ու հիվանդանոցները։

Մեր ժողովուրդն ու հատկապես երիտասարդությունը մեկընդմիշտ պետք է հասկանան, որ հայի արյունը «միջազգային համայնքի» համար ջուր է, իսկ մարդասիրական քաղաքականությանը նրա իբր նվիրվածությունը՝ բացահայտ սուտ ու կեղծիք»։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15310անգամ
Վերջին լուրեր