09 / Մարտ / 2022 : 11-14

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում․ սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ (լուսանկար)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32357անգամ
Վերջին լուրեր