09 / Մարտ / 2022 : 13-55

Երևանի դպրnցներից մեկում ռnւմբ կա տեղադրված. աhազանգ (թարմացված)

Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17569անգամ
Վերջին լուրեր