Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2022 : 12-23

Վարսավիրանոցի կին սեփականատերը դանակահարել է երիտասարդին

Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի սեփականատերը:

Մարտի 10-ին, ժամը 19.20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 66750անգամ
Վերջին լուրեր