Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 10-13

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է (ուղիղ)

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Նիստին այսօր մասնակցում են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը. Օրակարգում է 27 հարց է, այդ թվում կառավարության 2019-ի կատարողականը։

Նախօրեին պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած օրինագծերն ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում  ներառելու հարցը: Քննարկման արդյունքում խորհրդարանը   մերժել  է դրանց ներառումը նստաշրջանի օրակարգում:

Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են՝

·        ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց,

·        «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց,

·        Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին,

·        «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին,

·        «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին,

·        «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

·        «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

·        Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:

 

Դիտվել է 13285անգամ
Վերջին լուրեր