15 / Մարտ / 2022 : 14-47

Այսօր Ձորաղբյուրում BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող Honda CRV-ին. լուսանկարներ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղի Անանուն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda CRV մակնիշի 055 HH 11 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում, և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 136699անգամ
Վերջին լուրեր