15 / Մարտ / 2022 : 15-41

Հրազդանում, Ջերմուկում ու Ապարանում ձյան շերտը հասնում է մինչև 90 սմ, Ամբերդում՝ 103 սմ, Արագածի վրա՝ ավելի քան 2 մետր

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ:

Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ:

Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:

Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով:
Դիտվել է 46029անգամ
Վերջին լուրեր