17 / Մարտ / 2022 : 13-10

Վարչապետի կոչը կանանց՝ մասնակցել պարեկ դառնալու գործընթացին. աշխատավարձը՝ 350.000-ից սկսած (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու եւ ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին նախագիծը:

Ոստիկանապետը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանությանը հատկացվող գումարն ավելացնել 2 միլիարդ 35 միլիոն 100 հազար դրամով, որից 289 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել Լոռու եւ Շիրակի մարզերում նոր ձեւավորվող պարեկային ծառայության՝ 140 պարեկային ավոտոմոբիլի ձեռքբերման նպատակով։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով՝ նշեց, որ ապրիլ ամսվա ընթացքում կսկսեն գործարկել պարեկային ոստիկանության ծառայությունը Շիրակի եւ Լոռու մարզերում։

«Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի համար ամենակարեւոր բրենդը ժողովրդավարությունն է, եւ մենք, ըստ էության, ձեւավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,- ասաց Կառավարության ղեկավարը՝ նկատելով՝ գործընթացը, բնականաբար, առանց բարդությունների չի անցնում։



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Վարչապետը հիշեցրեց, որ պարեկային աշխատանք կարող են կատարել նաեւ միջնակարգ կրթություն ունեցող անձինք, նաեւ կանանց կոչ անելով ակտիվորեն մասնակցել եւ ներգրավվել։

«Ե՛վ Երևանում, և՛ Շիրակի, և՛ Լոռու մարզերում ունենք կին պարեկներ, բայց, կարծում ենք, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից ակտիվություն ցուցաբերեն»,- հավելեց վարչապետ։

Դասընթացների տեւողությունը 5 ամիս է, որից հետո սովորողը քննություն է հանձնելու աշխատանքի անցնելու համար, բայց այդ ընթացքում նա նաեւ ստանալու է նվազագույն աշխատավարձի չափով գումար։

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ վարչապետը հատկապես կարեւորում է պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը։
Դիտվել է 41616անգամ
Վերջին լուրեր