19 / Մարտ / 2022 : 13-51
Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը, Սահմանադրական դատարանից դուրս է բերվել և այլևս չի վերադարձվել Սահմանադրության Մայր օրինակը։ Վերջին անգամ, ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ, Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Արման Դիլանյանը այն փոխանցել է Սահմանադրական դատարանի մեկ այլ ինքնահռչակ նախագահ, Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որն այն տարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Ազգային ժողովի հատուկ նիստում պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմից ընտրված Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը։ Արարողությունից հետո, Վահե Գրիգորյանին վստահված Սահմանադրության Մայր օրինակն անհետացել է։
Մեծ ռիսկեր կան, որ այն կարող է հայտնված լինել Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների ձեռքում, ովքեր կարող են դրանում սեփական հայեցողությամբ և գրագիտությամբ փոփոխություններ կատարել (վերջին անգամ այդպես եղել է 2020 թվականին, երբ այդ կարգավիճակի 46 տարեկան ուսանող, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կոչով դասադուլներին հավանական մասնակցություն ցուցաբերած, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ուսմանը զուգահեռ, փոփոխություններ կատարեց դրանում, ինչի հետևանքով տեղի ունեցավ ապօրինի իշխանազավթում Սահմանադրական դատարանում)։
Հուսով եմ, այս հրապարակումից հետո կհաջողվի գտնել և Սահմանադրական դատարան վերադարձնել Սահմանադրությունը։
Հ․Գ․ Մի առիթով Վահե Գրիգորյանը մեր երկրի Սահմանադրությանն անվանել էր բռնաբարության արդյունք։ Հուսանք, որ 2022 թվականի մարտի 13-ից մինչ օրս նրա պատասխանատվության տակ եղած և բոլորի տեսադաշտից հեռու գտնվող Սահմանադրության Մայր օրինակի հետ հարաբերություններում նա իրեն նորմալ է դրսևորել»։
Դիտվել է
14536անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։