Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 13-20

Ավինյանը պաշտոնից ազատման  մասին (տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը:

«Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երեւի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը չպատասխանեց հարցին արդյոք տարաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում էր Տիգրան Ավինյանի, վարչապետի եւ ՔՊ-ականների միջեւ տարաձայնությունների եւ նրա հրաժարականի հավանականության վերաբերյալ:

 

 

Դիտվել է 32887անգամ
Վերջին լուրեր