21 / Մարտ / 2022 : 10-58

Ինքնասպանություն՝ Երևանում. տաքսու տղամարդ ուղևորը ավտոմեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել

Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության ծառայողները, պարեկները, որոնք տարածքը սահմանազատել են:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Պարզվել է, որ որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։

Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 165989անգամ
Վերջին լուրեր