Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 14-51

«Սրա կեղտոտ երախը «լեզու են» դրել հենց հայկական իշխանությունները» (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ պետության իշխանությունը կորցնելով հիշողությունը, տարրական ազգային արժանապատվությունը և պատիվը հրաժարվում է իր ուղիղ պարտականություններից և քաղաքացիների անվտանգության հաշվին փորձում է սիրաշահել մարդասպան վիժվածքներին, ակնկալելով իբր «խաղաղություն» ապա մարդասպան վիժվածքների առաջնորդը «առիթավորվում է»։

Այ օրինակ միջազգային ռազմական հանցագործ Ալիեւի ելույթը,որտեղ վերջինս հայտարարում է ,թե իր զինված նախիրը 44 օրվա պատերազմի ժամանակ վարում էր պատերազմը համաձայն հումանիտար բոլոր նորմերի։

Սա ասում է մի մարդ,ում ուղիղ հրահանգով ռմբակոծումն էին արցախյան խաղաղ քաղաքները,գյուղերը։

Սա ասում է մի մարդ,ում զինված նախիրը գլխատում էր և սպանում էր հայ կանանց,երեխաներին,տարեցներին և հայ գերիներին։

Սա ասում է մի մարդ, ում ղեկավարված պետությունում սադիզմը և անասնական ֆաշիզմը հայերի հանդեպ դարձել է հիմնական պետական տեսլական։




Եվ սրա կեղտոտ երախը «լեզու են» դրել հենց հայկական իշխանությունները,որոնք առաջնորդվելով ապազգային և հակապետական տեսլականով,որոշեցին որ վերջ «ինչ եղել` եղել է» և հիմա այս մարդասպան անասուների հետ հայերը պետք է «պաչպռոշտի» անեն,այսինքն «խաղաղության դարաշրջան» բացեն։

Իմացեք միայն մի բան, խաղաղությունը միակողմանի չի լինում և որքան դուք ձեզ մեջտեղից պատռեք,միեւնույն է թուրք-ադրբեջանական ոհմակը չի դադարեցնելու իր փորձերը վերջնականապես լուծել «հայկական հարցը»։

Խնդրում եմ, բերեք գեթ մեկ օրինակ, որը կփաստի հակառակը։

Իսկ ինչ վերաբերվում է Ալիեւին,ապա և նա և իր ավագ եղբայր Էրդողանը պետք է հայտնվեն Հաագայի միջազգային տրիբունալի առջև։
Եթե ուզում եք պատերազմ չլինի ապա հենց սա պետք է լինի Հայաստանի Հանրապետություն իշխանությունների առաջնային նպատակը դիվագիտական դաշտում, այլ ոչ թե ամբողջ հայ ազգի անվտագության և ապագայի հաշվին ռազմական հանցագործների հետ սիլի-բիլի անելը»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութ
Դիտվել է 69332անգամ
Վերջին լուրեր