06 / Մայիս / 2020 : 14-22

Եթե աստղեր էլ իջեցնենք, էլի դժգոհ եմ լինելու. Փաշինյանը՝ Բագրատյանին

ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին կառավարության աշխատանքի արդյունավետության մասին հարց ուղղեց:

«Տպավորություն է, որ մեծ հովանի եք պահել և Կառավարության աշխատանքն ամբողջությամբ ծածկում եք․ ամբողջ բեռը վերցրել, տանում եք»,- ասաց նա։

Հարցադրումը զարմանալի թվաց Ն. Փաշինյանին: Նա նշեց, որ նախարարների հետ ամենօրյա ռեժիմով են աշխատում:

«Որ արդյունավետ չէ թիմը, այս ցուցանիշներն ո՞վ է ապահովել: Ես չեմ ուզում սազը առնել ու գովել: Եթե Դուք ակնկալում եք, որ ես մեր կառավարության աշխատանքից պետք է երբևէ գոհ լինեմ, մոռացե՛ք դա: Եթե աստղեր էլ իջեցնենք, ես էլի դժգոհ եմ լինելու, որովհետև պիտի ասեմ՝ մոլորակներ ինչի՞ չենք իջեցրել»,- հայտարարեց վարչապետը:

Նա պնդեց, որ ձեռքբերված արդյունքները ոչ միայն կառավարության կոլեկտիվ, այլ նաև ընդդիմիության հետ աշխատանքի արդյունք են:

Դիտվել է 16033անգամ
Վերջին լուրեր