23 / Մարտ / 2022 : 10-49

Երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա. նրան դժվարությամբ իջեցրել են․ լուսանկարներ

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 03։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկին, մեծ դժվարությամբ կարողանում են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 358300անգամ
Վերջին լուրեր