Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մարտ / 2022 : 15-42

Շրջաններում սպասվում է ձյուն, բուք․ Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ի ցերեկը, 25-ի, 27-ի գիշերը առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Երևան քաղաքում՝

Մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարտի 25-ին, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 15940անգամ
Վերջին լուրեր