24 / Մարտ / 2022 : 11-26

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9049անգամ
Վերջին լուրեր