Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 15-44

Ոստիկանության բաժնի պետը գողություններ էր կազմակերպել, որ պարգևատրում ստանան.  Ո՞ւմ մտքով կանցներ․  Փաշինյան

Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների թվի աճը։

Վարչապետի խոսքով՝ սա այն դեպքերից է, երն կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է.

«Դուք գիտեք, որ 2019 թվականի հանցագործությունների էֆեկտիվ բացահայտման համար պարգեւատրման համակարգ ներդրեցինք ոստիկանության համար եւ վերջերս մի դեպք պարզվեց, երբ ոստիկանության բաժնի պետը եւ անձնակազմի որոշ ներկայացուցիչներ, թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք գան այդ գողութունը բացահայտեն եւ դրա համար պարգեւավճար ստանան։ Ո՞ւմ մտքով կանցներ նման բան»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց նաեւ այլ խնդիրներ, որոնք կարող են հիմա հանդիսանալ հանցագործությունների թվի աճի հետ։

 

 

Դիտվել է 33918անգամ
Վերջին լուրեր