24 / Մարտ / 2022 : 11-52
Փակելով Արցախի գազը՝ Բաքուն փորձում է ավարտել էթնիկ զտումները և անհնար դարձնել բնակչության կյանքը
Արդեն 3 օր Արցախի բնակչությունը զրկված է բնական գազից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական միջամտությամբ: Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 7-ին Արցախի գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և ամենատարբեր պատրվակներով թույլ չէր տալիս նորոգել գազատարը: Այս ամենի հետևանքով, ըստ տեղեկությունների, գազատարի վրա տեղադրվել է փական:
«Մարտի 11-ին 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, մարտի 21-ին՝ առանց պայթյունների, փակել է գազի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գազամատակարարման 2 դադարներն էլ արվել են եղանակային բացառիկ պայմաններում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարտի 7-ին վերջին 30 տարում աննախադեպ քանակի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանն անկում էր գրանցվել: Մարտի 21-ին ջերմաստիճանն այդ ռեկորդը գերազանցվել էր, և ձյան շերտի հաստությունը հասել էր Ստեփանակերտում մեկ մետրի, ջերմաստիճանը՝ մինուս 8 աստիճանի: Այս պայմաններում Արցախը զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու հնարավորությունից, և Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:
«Փաստը, որ այսքան տառապանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
10991անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...