24 / Մարտ / 2022 : 14-40
Ինտիմ լուսանկարները կարող են շանտաժի գործիք դառնալ․ Համացանցային խարդախները կարող են նաև ֆիզիկական վնաս հասցնել իրական կյանքում․ Զգուշացում
Առցանց ժամադրությունների անվտանգությունը. ինչպես չընկնել ռոմանտիկ սպամերների թակարդը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
Համցացնցում շատացել են դեպքերը, երբ կեղծարարները օգտագործում են ծանոթությունների հարթակները կամ սոցիալական ցանցերը մարդկանցից գումար կամ տվյալներ շորթելու համար։
Նման խարդախությամբ զբաղվողները փորձում են շահել մարդկանց վստահությունը, ովքեր նոր ծանոթություններ են փնտրում համացանցում։
Խաբեության նպատակը կարող է լինել
• բանկային տվյալների կորզումը, ինչը հանգեցնում է ֆինանսաան կորուստների
• անձնական տվյալների կորզումը՝ ինքնության գողության ու դրանք այլ ապօրինի նպատակներով օգտագործելու հետևանքներով հանդերձ
• նմանատիպ խարդախությամբ զբաղվողները կարող են նաև ֆիզիկական վնաս հասցնել իրական կյանքում
Նման կեծարարներից խուսափելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչպես են նրանք գործում
• Նրանց օգտահաշիվների տվյալերը հիմնականում լինում են կեղծ ու կասկածելի
• Նրանց լուսանկարները չեն համապատասխանում օգտահաշվի ինֆորմացիային
• Նրանք օգտագործում են այլ մարդկանց լուսանկարներ, կամ ապօրինի տիրանում են այլ մարդկանց հաշիվների ու կեղծիքով զբաղվում նրանց անունից
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
• Շարունակաբար խուսափում են իրական կյանքում հանդիպելուց
• Կապ հաստատելուց հետո կարող են միանգամից խնդրել այլ հարթակում շփվել
• Մերժում են խոսել տեսա կամ աուդիոզանգի միջոցով
• Նրանք շատ հեշտ ու արագ են սկսում մտերմություն ցուցաբերել
• Կարող եք բռնացնել իրենց անձնական կյանքի՝ գործունեության, արտաքին տեսքի մասին ստելիս
• Կարող են գումար խնդրել շտապ պարտքեր մարելու անհրաժեշտության, հիվանդանոցի ծախսերի կամ այլ պատրվակներով
• Կարող են ձեզ ձեր ֆինանսական դրության մասին հարցեր տալ
• Եթե ստացվի աուդիզանգով խոսել՝ կնկատեք տարբերություններ նամակագրությամբ շփումների հետ համեմատելիս
• Կարող են ասել, թե աշխատանքի բերումով միշտ այլ երկրում են լինում, դրա համար չեն կարող իրականում հանդիպել
• Պատմում են անհավանական ու հակասական բաներ իրենց մասին
• Կարող են օգտագործել չկապակցված խոսք ու սխալ քերականություն՝ չնայած նրան, որ կպնդեն՝ ունեն բարձրագույն կրթություն
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Նման կեղծարարների զոհ չդառնալու հիմանկան սկզբունքը՝ երբեք գումար, բանկային ու անձնական տվյալներ մի փոխանցեք մարդկանց, որոնց իրական կյանքում երբեք չեք տեսել։
Օգտագործեք Google-ի նկարների որոնում ֆունկցիան՝ տեսնելու արդյո՞ք ձեզ ներկայացող մարդը իրական նկարներով է հանդես գալիս, թե համցանցից ներբեռնված պատահական նկար է
Ստուգեք՝ արդյո՞ք ունեք վստահելի ընդհանուր ընկերներ համացանցում
Երբեք մի փոխանցեք գումար, բանկային ու անձնական տվյալներ մարդկանց, որոնց չեք տեսել իրականում
Կարող եք խոսել վստահելի մեկի հետ, եթե կասկածներ ունեք ու նրա կարծիքը լսել
Ուշադիր եղեք ձեր անձնական լուսանարները հրապարակելիս կամ նամակագրությամբ ուղարկելիս. ինտիմ լուսանկարները հետագայում կարող են շանտաժի գործիք դառնալ
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19488անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։