Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2022 : 12-31

Օդի ջերմաստիճանն հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։


Ի ուրախություն բոլորիս, մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով։

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40684անգամ
Վերջին լուրեր