26 / Մարտ / 2022 : 12-30

Երեւանում վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33224անգամ
Վերջին լուրեր