26 / Մարտ / 2022 : 16-38

Ջերմաստիճանը Երևանում կհասնի +18, որոշ մարզերում և Արցախում +20-ի

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին որոշ մարզերում և Արցախում կհասնի +20-ի, իսկ մայրաքաղաք Երևանում +18-ի։

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Մարտի 31-ին ցերեկը օդի ջերմաստիճանը Երևանում, կհասնի +18-ի, մի շարք մարզերում ու Արցախում՝ +20-ի:


Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34780անգամ
Վերջին լուրեր