28 / Մարտ / 2022 : 13-42

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոնից։

Եղանակը Հայաստանում մարտի 28-ապրիլի 2-ը

Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը, ապրիլի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12522անգամ
Վերջին լուրեր