30 / Մարտ / 2022 : 15-47
Ինչի՞ համար եմ ես ստացել երկրորդ բարձրագույն կրթությունս, որպեսզի տանը լավաշ կամ կարկանդակներ թխե՞մ, ես պիտի՛ լինեմ քաղաքականությունում․ Ռոտենբերգ
Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել, ինձ չեն հեռացրել: Հեռացնում են այն մարդուն, ում աշխատավարձ են տալիս: Ես աշխատավարձ չեմ ստացել, իսկ դա նշանակում է, որ ինձ չեն հեռացրել: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որի հետ օրերս մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։
«Իմ անձնական նախաձեռնությունն է եղել մտնել գեղարվեստական մարմնամարզություն: Ես իմ հեռանալու և փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ այլ մարդկանցից: Ինձ որևէ մեկը չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան համարձակություն չի ունեցել ինձ կանչել հանդիպման ու ասել, որ ես ինչ–որ բան սխալ եմ անում կամ ինչը նրանց դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես մեկ տարի առաջ էլ եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել եմ վարչապետի ընտրություններին»,-ասաց Ռոտենբերգը։
Նա նշել է, որ Հայաստան է եկել հանուն ամուսնու, որովհետև նա որոշում էր կայացրել մասնակցել ընտրություններին։
«Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես, գեղարվեստական մարմնամարզություն մտնելով, պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, սխալվել է։ Ինչի՞ համար եմ ես ստացել երկրորդ բարձրագույն կրթությունս, որպեսզի տանը լավաշ կամ կարկանդակներ թխե՞մ, ես պիտի՛ լինեմ քաղաքականությունում:
Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաև սպորտում, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է և զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահ էր և համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Ամեն մարզիկ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Այստեղ սպորտը և քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը, որ ինձ ազատել են փոխնախագահի պաշտոնից:
Պատճառն այն է, որ ես հաջողում էի, ես սկսել էի մարդկանց դուր գալ, ես հեղինակություն էի ձեռք բերել, մարդիկ սկսել էին ինձ վստահել և կանգնել իմ կողքին: Այս ամենի պատճառը վախերն էին, որոնք ունեցավ ֆեդերացիան կամ երևի կառավարությունը: Սա վախ է, որ գուցե ես կարողանամ բնակչության մեծ մասին գրավել իմ կողմը»,-ասաց Ռոտենբերգը։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
131288անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...