Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2022 : 17-13

Ինչո՞ւ է Բաքու այցելել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը. ըստ երևույթին, համոզում է 2-րդ ճակատ բացել. քաղաքագետ

Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելել է Բաքու. Ըստ երևույթին Բաքվին համոզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինք ռազմական գործողություններ սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին հարյուրամյականերում Բրիտանիան է եղել մեծ պատերազմների հիմնական հրահրողը:

Ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական հրահրողը նույնպես Բրիտանիան է եղել, երբ Ազովի ծովում ռազմական բազա հիմնադրելու քայլեր էր ձեռնարկում, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, նաև Ղրիմում իր ռազմանավի պրովոկացիան, որն անցյալ տարի արեց:

Հիշենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմում նույնպես Բրիտանիան է հիմնական մենեջերը եղել»։


Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Վերջինը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ջեյմ Հիփփին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախի օկուպացրած տարածքներում իրականացվող աշխատանքների, հայ-ադբեջանական պետական սահմանի մասին։

Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային բռնազավթած տարածքների ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Մեծ Բրիտանիայի նախարարն էլ նշել է, որ փոխադարձ այցերը կարևոր նշանակություն ունեն երկկողմ կապերի ընդլայնման համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40896անգամ
Վերջին լուրեր