Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2022 : 18-32

Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը մասնակցել է քարոզարշավին, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Արփի Դավոյան

ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ- պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությանը, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Սուրեն Պապիկյանը եղել է Վեդիում երեկոյան ժամը 8-ից հետո և հանդիպել է կուսակցականների հետ։ Ի՞նչ խնդիր կա, այդտեղ որևէ խնդիր չկա, որովհետև մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է, ոչ թե Գլխավոր շտաբի պետը»,- ասաց Դավոյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6750անգամ
Վերջին լուրեր